grandMA3 լուսային ղեկավարման վահանակը հանդիսանում է ամենաառաջադեմ և լայնորեն օգտագործվող լուսային կառավարման համակարգն աշխարհում: Այն MA շարքի վերջին սերունդն է, որը եկել է շարունակելու grandMA2-ի հաջողությունները:
grandMA3-ն սիրված է, քանի որ այն ապահովում է աննախադեպ ճկունություն, հուսալիություն և բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք համապատասխան են ժամանակակից լուսային դիզայնի կարիքներին: 2024 թվականի Եվրատեսիլի մրցույթի համար օգտագործվել է մեկ ցանցում աշխատող լուսավորության ղեկավարման ամենամեծ խմբաքանակը, որով կառավարում էր 200.000-ից ավել լուսային պարամետր։
Մեծ և որակյալ շոուների ժամանակը եկել է նաև Հայաստան. արդեն մի քանի տարի է մարզահամերագային համալիրն օգտագործում է MA3 սերնդի ամենամեծ ղեկավարման վահանակը
Դասընթացի ժամանակ դուք հնարավորություն կունենաք գործնականում աշխատել MA3 շարքի իրական վահանակների և սարքավորումների հետ
Դասընթացներն ուղեկցվում են անընդհատ թարմացվող պրեզենտացիաներով, տրամադրվում են ուսուցողական նյութեր, թեմաների վերջում առաջադրվում են խնդիրներ
grandMA3 Basic դասընթացի արժեքը ԱՄՆ-ում կազմում է 795$, Գերմանիայում` 499€: Նույն դասընթացը մեզ մոտ ավելի էժան է և չի զիջում անգլերեն և գերմաներեն տարբերակներին
Լուսավորության ոլորտի միակ դասընթացն է, որը հայալեզու լինելով, ամբողջովին պահպանում է հիմնական թերմիններն ու հասկացությունները լիովին համապատասխանելով MA3 կրթական մոդուլին
Դասընթացներն իրականացվում են Հայաստանում MA3 պաշտոնական ներկայուցչության միջնորդությամբ՝ արտոնագրված մարզչի կողմից, ով իրականացնում է նաև վահանակների տեխնիկական սպասարկում
Դասընթացների ավարտից հետո բոլոր մասնակիցներին կտրամադրվի MA3 օնլայն ուսուցման հարթակում գրանցվելու հղում, որտեղ հնարավոր կլինի ստանալ MA պաշտոնական հավաստագրեր
[ameliaeventslistbooking tag=”ma3″]
Ովքե՞ր են կարող մասնակցել դասընթացներին
Մենք մասնակցության սահմանափակումներ չունենք, սակայն դասընթացի հեշտ ընկալման համար անհրաժեշտ են որոշակի նախնական գիտելիքներ լուսավորության ոլորտում: Խորհուրդ ենք տալիս անցնել այս հատուկ թեստը, որի միջոցով կարող եք ստուգել ձեր գիտելիքները: Եթե հավաքեք 75% և ավելի արդյունք՝ գրանցվեք դասընթացին, իսկ եթե արդյունքը շատ ավելի վատն է, մենք առաջարկում ենք ընտրել այլ դասընթաց։