Ձեր ՀԱՄԵՐԳԻ ՀԱՄԱՐ

Համերգների կազմակերպումը յուրահատուկ արվեստ է, որը պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև ստեղծարարություն և ուշադրություն դեպի մանրուքները: Մեր թիմը ձգտում է ձեր յուրաքանչյուր միջոցառումը վերածել անմոռանալի փորձի՝ ապահովելով համերգի բարձրորակ անցկացումը, որտեղ ամեն ինչ կատարվում է անթերի: Բացի ամբողջական համերգարտադրությունից, մենք տրամադրում ենք նաև առանձին գործիքներ և տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն ձեզ առավել արդյունավետ կազմակերպել ձեր միջոցառումը: Մեր գործիքների միջոցով դուք կարող եք հեշտացնել ձեր աշխատանքի ընթացքը և կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը իսկապես կարևոր է:

Smart FollowSpot

Smart Followspot System-ը հանդիսանում է մեր առաջարկած նորարարական տեխնոլոգիաներից մեկը, որը նախատեսված է բեմի և համերգային միջոցառումների համար: Այս համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով հետևել արտիստներին բեմի վրա՝ ապահովելով մշտական ուշադրություն և պրոֆեսիոնալ լուսավորություն առանց հավելյալ սարքավորումների:

Ծանոթանալ

Easy Stage Ladder

Easy Stage Ladder-ը մեր արտադրած բեմական մետաղական կոնստրուկցիան է, որը նախատեսված է հատուկ բեմի լուսավորության լույսերը կախելու և ամրացնելու համար: Այս կոնստրուկցիան ապահովում է լույսերի անվտանգ և արդյունավետ տեղադրումը՝ հնարավորություն տալով դրանք կարգավորել և վերահսկել առավելագույն ճշգրտությամբ:

ծանոթանալ

INTERCOM XL System

Մեր ընկերությունն առաջարկում է intercom համակարգերի ամենամեծ քանակն, որը կարող է ապահովել բարձրակարգ կապ և համակարգում լայվ համերգների ընթացքում։ Մենք ունենք հնարավորություն միացնելու մինչև 36 բաժանորդ, ինչպես լարով, այնպես էլ անլար տարբերակներով, ապահովելով անխափան և արդյունավետ աշխատանք ցանկացած մեծամաշտաբ իրադարձության ժամանակ։

ծանոթանալ
Մենք տրամադրում ենք

առաջադեմ լուծումներ։

հատուկ էֆֆեկտներ:

բացառիկ տեխնիկա։

հարմարավետություն։

Color CO 2 Smoke JetPro

Ամենապարզ ու ամենահեշտ լուծումը CO2 ծխի շիթ ստանալու համար։ "PRO" դասի սարքավորումներ, որոնք գալիս են ծառայելու ամենահիթային միջոցառումներին։ Գունավոր, հեշտ կառավարվող, 6 մետր բարձրությամբ անխափան աշխատող էֆֆեկտներ։ Տեղափոխում, մոնտաժ, կառավարում, բարձր տրամադրություն - մեկ ընդհանուր փաթեթում։

Ծանոթանալ

AI Video Content

Արհեստական բանականությամբ օժտված փոքր տեսախցիկներ, որոնք կարողանում են հետևել նշված օբյեկտին, ունեն մինչև 30x օպտիկական zoom և աշխատում են մեկ ցանցում՝ տալով անխափան 4K պատկեր նորագույն NDi համակարգում։ Ձեր շոուն անմոռանալի դարձնելու համար հնարավոր է նկարահանում կոնկրետ TIMECODE-ով՝ ստացեք ավտոմատացված LIVE կոնտենտ մեկ ծառայության մեջ։

ծանոթանալ

Stage View from Above

Մենք առաջարկում ենք մինչև 20 մ բարձրությամբ էլեկտրական ամբարձիչներ՝ հիմնականում համերգների և միջոցառումների համար, բայց կիրառելի նաև այլ ոլորտներում։ Տրամադրում ենք ամբողջական ծառայություն՝ տեղադրում, սպասարկում և չափագրում, իսկ մեր փորձառու մասնագետները ապահովում են բարձր անվտանգություն և գերազանց որակ։

ծանոթանալ